Եթե 2016 թվականին պաշտպանության ոլորտին հատկացվել էր մոտ 201 մլրդ դրամ, ապա հաջորդ տարի նախատեսվում է 246 մլրդ։ Աճը կազմում է ավելի քան 17 տոկոս։ 2009 և 2013 թվականներին էլ պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը կտրուկ աճել է, բայց պետք է հաշվի առնել այդ տարիների դրամի որոշակի արժեզրկում է եղել և դոլարային արտահայտությամբ աճն այդքան տպավորիչ չի եղել։
Պաշտպանության ոլորտի ֆինանսավորման նման աճը, հատկապես ուշագրավ է ուժային մյուս կառույցների ֆինանսավորման աճի ֆոնին։
Անցած տասը տարիների ընթացքում ոստիկանության բյուջետային ֆինանսավորման աճի տեմպը առաջանցիկ է։ Նշված ժամանակահատվածում ոստիկանության ֆինանսավորումն աճել է 96 տոկոսով, պաշտպանության ֆինանսավորումը` 94 տոկոսով, իսկ ԱԱԾ–ինը` 60 տոկոսով։
Ինչ խոսք, զուտ ֆինանսավորման ծավալների փոփոխությունն ամենևին չի նշանակում, որ այս կամ այն ոլորտում իրավիճակը համարժեք կփոխվի։
Շատ ավելի կարևոր է ծախսերի արդյունավետության ցուցանիշը։ Սակայն նշված երեք կառույցները փակ են, և հանրային վերահսկողությունն այդ ծախսերի նկատմամբ հասցվել է նվազագույնի։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել