Այս տարի Time-ը աշխարհի ազդեցիկ մարդկանց բաժանել է 5 կատեգորիաների՝ «տիտաններ», «արտիստներ», «առաջատարներ», «սրբապատկերներ» և «պիոներներ»: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Առաջատարների ցուցակում են հայտնվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Սոմալիի ղեկավար Հասան Շեյխ Մահմուդը, Չինաստանի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը, Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին:
Տիտանների բաժնում ներառված է Jay Z-ն, ավստրալացի միլիարդատեր Ջինա Ռայնհարթը, Facebook-ի գլխավոր օպերացիոն տնօրեն Շերիլ Սանդբերգը: Այնտեղ է ընդգրկված նաև «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը:
Ազդեցիկ արտիստներ են Ջենիֆեր Լոուրենսը, Քրիստինա Ագիլերան, Սթիվեն Սփիլբերգը, ազդեցիկ պիոներներ են Yahoo!-ի գլխավոր տնօրեն Մարիսա Մայերը, երգիծաբան Բասամ Յուսեֆը, Թունիսի նախագահ Մանսեֆ Մարզուկին: «Սրբապատկերներ» կատեգորիայում են ներառվել երգիչ Ջասթին Թիմբերլեյքը, Միշել Օբաման, Քեյթ Միդլթոնը, Բեյոնսեն:
Time-ի ընթերցողների քվեարկության արդյունքում անցած դեկտեմբերին տարվա մարդ է ճանաչվել Կիմ Չեն Ինը: Ամսագրի խմբագրությունը տիտղոսը տվել է Օբամային, որը տարվա մարդ է դարձել երկրորդ անգամ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել