Էն, որ ասում են մեկդարպասանի խաղ, դա էր: Խուլ և խառնիճաղանջ պաշտպանություն: Մեկ անգամ շանս ունեցան հաշիվը հավասարեցնելու, էն էլ մրցակցի դարպասապահը վատ չխաղաց: Ինչ որ է:
Ամբողջ խաղակեսի ընթացքում ես, էդ մի կիսադեպքը չհաշված, չնկատեցի մտածված, կազմակերպված ու արդյունավետ որևէ գործողություն մեր երիտասարդ ֆուտբոլիստների կողմից: Ու նման խաղերն են իրական պատկերացում տալիս: Էնպես որ, հայրենական ֆուտբոլի վաղվա օրն էլ առանձնապես լուսավոր չի երևում:
Ի՞նչ ասեմ, շատ ապրեն ՀՖՖ-ն և հրաժարական չտված Ռուբեն Հայրապետյանը: Կարևորը, որ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն ասում է՝ ճիշտ ուղու վրա ենք:
Իհարկե, ճիշտ ուղու վրա ենք: Եվ այդ ուղին տանում է հավաքականների մակարդակով էլ Հայաստանում ֆուտբոլի ոչնչացում:
Մի խոսքով՝ զադորնովական ոճով ասած՝ հայկական ֆուտբոլի փրկության հույսը... բասկետբոլն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել