«Կենցաղում համար առաջին ահաբեկիչ Ուսամա բեն Լադենը սովորական տղամարդուց չէր տարբերվում»,- գրում են բուլվարային լրագրողները`վկայակոչելով «Ալ-Կաիդայի» նախկին առաջնորդի մասին վերջերս լույս տեսած գիրքը: Այնտեղ գրված է, որ իսլամիստի պակիստանյան թաքստոցում հայտնաբերվել են պոռնոգրաֆիական տեսանյութեր, գրում է Times of India-ն:
Ուսամա բեն Լադենը ոչ միայն սիրում էր պոռնո, նա հատկապես ոչթեթև ժանրի կոնկրետ մի աստղի երկրպագուն էր `Կանադայի բնակչուհի Սանի Լեոնեի:Աբոտաբեում Ամերիկյան զինվորականների ահաբեկիչի վերացված տանը գտնվել են տասնյակ ֆիլմեր այդ դերասանուհու մասնակցությամբ: Երբ հնդկական ծագումով աղջիկը, որը նկարահանվել է մեծերի համար նախատեսված ավելի քան 40 ժապավեններում, իմացել է , որ համար առաջին ահաբեկիչը եղել է իր երկրպագուն, խիստ զարմացել է:
«Հավանաբար դա ինչոր մեկի կատակն է», — այսպես է մեկնաբանել Սանին նորությունը: Սակայն Times of India -ի հեղինակներն ու մյուս “դեղին” մամուլի ներկայացուցիչները գրում են, որ այդ տեղեկությունը վերցրել են “բեն Լադենի մասին նոր գրքից, բայց չեն ասում ոչ գրքի վերնագիրը և ոչ էլ հեղինակի անունը:
Այնուամենայնիվ Սանի Լեոնեն հայտարարել է, որ հայտնի երկրպագուի մասին լուրը իրեն ուրախացրել է, սակայն իր սիրելի երկրպագուների ցուցակ հազիվ թե իսլամիստը մտնի: Սանին իր գլխավոր երկրպագուին համարում է մի ուիսանողի, որը իր նկարը կախել էր մի ծառից և աստղին կանչել ժամադրության: Լեոնեն ասում է, որ խիստ տարվել էր այդ երիտասարդով, իր ֆանատների երկրորդ տեղում աղջիկը մի պատանու է տեղադրել, որը աշխատում է օդանավակայանում և միշտ պահում է իր լուսանկարը, ամեն անգամ դիմավորում և ճանապարհում է դերասանուհուն: