«ՀՀ Ազգային ժողովի աշխատակիցների մեջ ատեստավորման գործընթաց է սկսվել: Բազմաթիվ աշխատակիցներ այժմ ատեստավորում են անցնում: Armtimes.com-ի տեղեկություններով՝ ատեստավորման պրոցեսն այնքան էլ դյուրին չէ ԱԺ-ի հնաբնակների համար, քանի որ մեծ է վտանգը, որ այդ գործընթացից հետո շատերը կկորցնեն իրենց աշխատանքը: Վերջիններիս կփոխարինեն նախագահականից կրճատվողները:
 
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այդ ամենը կոորդինացնում է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:
 
Բացի դա, այժմ ԱԺ-ի մի շարք աշխատակիցների հետ խզվում են աշխատանքային պայմանագրերը՝ եկող տարի նորը կնքելու նպատակով: Այդ դեպքում էլ ԱԺ-ի ուռճացված աշխատակազմից բազմաթիվ մարդիկ կազատվեն աշխատանքից և հենց այն մարդիկ, որոնք պարզապես գրանցված են ԱԺ-ում և  աշխատանքի գրեթե չեն ժամանում»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել