«Դելֆինների զանգվածային սպանդի այս լուսանկարներն արվել են Ֆարերյան կղզիներում բնապահպանական Sea Shepherd Global կազմակերպության կամավորների կողմից։ Տեղացիները դելֆիններին մղել են դեպի ծանծաղուտը, իսկ այնուհետև երկար դանակներով սատկացրել՝ վնասելով ողնուղեղը»,- հայտնում է Metro պորտալը։

Նախնական հաշվարկներով՝ առնվազն 9 որսի ընթացքում սպանվել է 436 սև գրինդ-դելֆին և 198 ատլանտյան սպիտակակող դելֆին։ Դեպքի վայր ժամանած բրիտանացի և ֆրանսիացի 18 կամավորները լուսանկարել են դաժան տեսարանը՝ ցույց տալու աշխարհին Ֆարերյան կղզիներում կենդանիների շարունակվող բարբարոսական սպանդը։

Դելֆինների միսը վաղուց արդեն հանդիսանում է Ֆարերյան կղզիների ազգային սննդակարգի մաս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել