Էս տեսարանը սիրտ է կոտրում։ «Էլ Գարդենի» արջն է Ուրցաձորի ազատավանդակներում։ Էդ ահռելի տարածքում քայլում է 4-5 մետր հատվածում, հենց ցանկապատի երկայնքով։ Դա մոտավորապես իր նախկին վանդակի չափն է․․․ Արջը սովորել է ազատությանը նայել ճաղավանդակների հետևից, ու դժվար է պատկերացնել, որ իրեն հատկացված ազատությունը կարող է սիրելի դառնալ իր համար։ Արջը վարքագծային խանգարումներ ունի, մարդկանց համար կասեինք՝ հոգեկան հիվանդ է։ Բոլոր փրկված արջերը խեղումներ ունեն՝ թե՛ ֆիզիոլոգական, թե՛ վարքագծային։ Էս ի՞նչ ենք անում մենք վայրի կենդանիների հետ։
Տարածեք, խնդրեմ։ Թող մարդիկ տեսնեն՝ իրենց էգոիստիկ «սերն» ինչի է հանգեցնում։
Հ․Գ․ Ի գիտություն․ «Էլ Գարդենի» ներկա տերերը երկար ժամանակ փորձել են հանձնել այս արջին, քանի որ ժառանգություն են ստացել ու չէին ուզում շարունակել բարբարոսությունը։