Tert.am-ը գրում է.
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վանա լճի հատակին շուրջ 3000 տարվա պատմություն ունեցող պատմական ամրոց է հայտնաբերվել, այս մասին տեղեկանում ենք թուրքական «Միլլիյեթ» պարբերականից:
Վանի «Յուզունջու Յըլ» համալսարանի ջրային հետազոտությունների ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Մուսթաֆա Ակքուշը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հայտնաբերված ամրոցը պատկանում է ուրարտական ժամանակաշրջանին:
Ըստ թուրք պրոֆեսորի՝ շուրջ 600 000 տարվա պատմություն ունեցող Վանա լճի մակարդակը պատմական որոշակի ժամանակահատվածում իջել է, ինչի արդյունքում մարդիկ ջրի ափին հիմնվելով` կառուցել են այստեղ տարբեր շինություններ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/11/12/van/2537191
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել