Փարքերը պարզաբանել է, որ Մարկ Ցուկերբերգի և Instagram-ից Քևին Սիստոմի հետ իրենք միջոցներ են փնտրել, որոնք կստիպեին մարդկանց սոցցանցերի վրա հնարավորինս շատ ժամանակ ծախսել։
«Լուսանկարների լայքերն ու մեկնաբանությունները նպաստում են դոպամինի մշակմանը։ Դա ստիպում է Ձեզ ստեղծել ավելի շատ կոնտենտ՝ հանուն նոր լայքերի ու մեկնաբանությունների»,- ասել է Փարքերը։
Facebook-ի համահիմնադրի խոսքով՝ մշակողները հիանալիորեն հասկացել են, որ օգտագործում են մարդկային հոգեբանության թույլ տեղերը, սակայն կանգ չեն առել։
«Սոցցանցերը բառացիորեն փոխում են Ձեր հարաբերությունները հանրության և այլ մարդկանց հետ։ Միայն Աստծուն է հայտնի, թե դրանք ինչ են անում մեր երեխաների ուղեղների հետ»,- եզրափակել է Փարքերը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել