Այս թեստի օգնությամբ կարոք ես պարզել արդյոք հեշտությա՞մբ ես գայթակղվում, թե՞ ոչ:
1. Դուք խոստացել եք Ձեր մայրիկին օգնել պատրաստությունների հետ, քանի որ վաղը նա շատ կարևոր հյուրեր է ունենալու: Արդեն պատրաստվում էիք տուն գնալ, և զանգահարում է Ձեր ընկորուհին ու ասում, որ Ձեր ամենասիրած երգչի համերգի երկու տոմս ունի: Ինչպե՞ս կվարվեք:
1- Կզանգեք մայրիկին և կասեք, որ Դուք ուշ կվերադառնանք տուն, որովհետև շատ կարևոր գործնական հանդիպում ունեք -3
2- Կկատարեք Ձեր խոստումը- 1
3- Կզանգեք և կհարցնեք մայրիկից` արդյոք նա միայնակ չի՞ կարող գործը գլուխ բերել- 2
2. Ինչպե՞ս եք նախընտրում քնել:
1- Գիշերանոցով -1
2- Պիժամայով- 2
3- Մերկ -3
3. Ի՞նչ վիճակում է գտնվում Ձեր պայուսակը:
1- Ամեն ինչ իր տեղում է գտնվում- 1
2- Մի փոքր խառնաշփոթ է տիրում- 2
3- Ամեն ինչ քաոսի մեջ է- 3
4. Երկար ժամանակ է, դուք փորձում եք մի քանի կիլոգրամ նիհարել, որ վերջապես կարողանաք Ձեր սիրելի կիսաշրջազգեստը հագնել… Արդեն մեկ շաբաթ է հետևում եք որոշակի սննդակարգի: Ձեզ զանգահարում է ընկերներից մեկը և հրավիրում տոնակատարության, որը տեղի է ունենալու քաղաքի լավագույն ռեստորանում, ինչպե՞ս կվարվեք:
1- Կընդունեք հրավերը, սննդակարգին հետո էլ կարելի է հետևել -3
2- Կգնաք, բայց մինչ այդ ամբողջ օրը ոչինչ չեք ուտի – 2
3- Շնորհակալություն կհայտնեք հրավերի համար, բայց համապատասխան պատճառաբանություն հորինելով՝ չեք գնա -1
5. Դուք գնացել եք գեղեցկության սրահ, որտեղ հրաշալի սանրվածք են արել Ձեզ համար, սակայն Ձեր լավագույն ընկերուհին պնդում է, որ Ձեր մազերը պարզապես անտանելի տեսք ունեն, Դուք…
1- Միանգամից կփոխեք սանրվածքը- 1
2- Ուշադրություն չեք դարձնի նրա ասածին- 3
3- Ուրիշներից էլ կարծիք կհարցնեք -2
6. Հավատու՞մ եք աստղագուշակին:
1- Դուք մեծ նշանակություն եք տալիս աստղագուշակությանը- 3
2- Ո՛չ, համարում եք, որ դա հիմարություն է- 1
3- Հավատում եք միայն այն դեպքում, երբ աստղերը հուշում են լավ բաների մասին- 2
7. Դուք մեքենա ունեք, որը գնելու համար երկար ժամանակ խնայել եք: Մեքենային խնամում եք և աչքի լույսի նման պահում-պահպանում: Մի օր Ձեր ընկերուհին խնդրում է մեկ օրով իրեն տալ մեքենան, որ գնա ամառանոց, Դուք…
1- Կմերժեք՝ բացատրելով, որ ոչ մեկի չեք տալիս մեքենան- 1
2- Կմերժեք՝ ասելով, որ մեքենան անսարք վիճակում է- 2
3- Կտաք, բայց երկար ժամանակ կանհանգստանաք և կփոշմանեք, որ տվել եք- 3
8. Դուք գնացել եք գնումների, գնել եք այն, ինչ պատահի և անգամ ուշադրություն չեք դարձրել, որ ճանապարհածախսի գումար չի մնացել, ինչպե՞ս կվարվեք:
1- Կխնդրեք, որ ինչ-որ մեկը Ձեզ տուն հասցնի- 2
2- Ոտքով կգնաք- 1
3- Անծանոթ մարդուց փող կխնդրեք- 3
9. Թատրոնում ծանոթացել եք գեղեցիկ և խելացի տղամարդու հետ, երեկոյան բոլոր սրճարանները փակ են, և նա առաջարկում է մի բաժակ թեյ խմել իր տանը, ինչպե՞ս կվարվեք:
1- Մեծ հաճույքով կհամաձայնվեք- 3
2- Կմերժեք՝ առաջարկելով հանդիպել վաղը- 2
3- Կմերժեք կոպիտ կերպով՝ նրա առաջարկը վիրավորանք ընդունելով- 1
10. Ձեր ծանոթներից մեկը վաճառում է այն զգեստը, որի մասին երկար ժամանակ երազել եք, սակայն Դուք չունեք համապատասխան գումար, ի՞նչ կանեք:
1- Կանխավճար կտաք և աշխատավարձը ստանալուն պես կգնեք այն- 2
2- Կխնդրեք չվաճառել, մինչև Դուք չգտնեք համապատասխան գումարը- 1
3- Հենց նույն օրը պարտքով գումար կվերցնեք և կգնեք այն- 3
11. Ո՞ր ծաղիկն եք նախընտրում:
1- Վարդ- 3
2- Մանուշակ- 2
3- Նարգիզ-1
12. Մրցույթի ժամանակ Դուք հաղթել եք գլխավոր մրցանակը, ի՞նչ կընտրեք մրցանակի փոխարեն:
1- Երկուսի համար հանգստյան ուղեգիր- 3
2- Գումար- 1
3- Կենցաղային տեխնիկա- 2
Արդյունքները
(12-19 միավոր) - Դուք միշտ գիտեք, թե ինչ եք ուզում: Գայթակղությունները Ձեր համար չեն: Դուք հստակ քայլերով գնում եք դեպի Ձեր նպատակները: Մի կողմից դա շատ լավ է, որովհետև Դուք չեք կատարում քայլեր, որոնց համար հետո կարող եք ափսոսալ: Իսկ մյուս կողմից Ձեր կյանքում տեղ չունի ադրենալինը, ռիսկի գործոնը, և ամեն ինչ գնում է Ձեր ծրագրերի համապատասխան: Այդ ամենը կարող է վանել Ձեր շրջապատի մարդկանց: Փորձեք գոնե մեկ անգամ անել այնպես, ինչպես որ էմոցիաներն են թելադրում, և կհամոզվեք, որ կյանքը լի է բազում անսպասելի անակնկալներով:
(20-28 միավոր) - Մարմանդ գետից վախեցիր` դա Ձեր մասին է ասված: Շրջապատի մարդիկ Ձեզ համարում են բավականաչափ հավասարակշռված, ծանր դատող մարդ: Սակայն, միայն Դուք գիտեք, թե ինչպիսի խենթությունների եք պատրաստ: Կյանքի տարբեր իրավիճակներում Դուք Ձեզ կարող եք դրսևորել տարբեր կերպ: Ձեր էմոցիաները և բանականությունը մշտապես գտնվում են հակամարտության մեջ և միանշանակ չի կարելի ասել, թե որ մեկն է հաղթում: Դուք ունեք բազում երկրպագուներ, սակայն ինքներդ տարվում եք ոչ միշտ: Անձնական կյանքում «ղեկը» միշտ Ձեր ձեռքում է, Դուք եք կառավարում:
(29-36 միավոր) - Կյանքը Ձեզ համար խաղ է, այն մարդիկ, ովքեր Ձեր նման չեն մտածում, Ձեզ պարզապես չեն հետաքրքրում: Դուք միշտ բարեհամբույր եք, ժպտերես, ֆլիրտը կազմում է Ձեր կյանքի բաղկացուցիչ և անբաժանելի մասը: Ձեր «սիրեցյալների» հետ հարաբերությունները երբեք երկարատև չեն լինում, Դուք չեք ցանկանում հոգեպես կապնվել ինչ-որ մեկի հետ: Կենսակերպի փոփոխությունը Ձեզ համար պարզապես անընդունելի է: Դուք ամբողջովին գտնվում եք Ձեր էմոցիաների ազդեցության տակ, այդ իսկ պատճառով խնդիրներ կարող եք ունենալ ոչ միայն անձնական կյանքում, այլև աշխատանքի վայրում: Մարդիկ Ձեզ բավականաչափ լուրջ չեն վերաբերվում:



