Պատերազմական վիճակում գտնվող երկրի, հասարակության համար շատ կարևոր է ռազմադաշտային մտավորականության բավարար շերտ ունենալ: Այդ շերտը ձևավորվում է տասնյակ, նույնիսկ հարյուրավոր տարիների ընթացքում: Ռուսական, Օսմանյան կայսրություններում ռազմադաշտային մտավորականությունը հասարակական հիերարխիայում իր պատվավոր տեղը ուներ: Բայց ռուսական մտավորական սպայակազմին բոլշևիկյան հեղափոխությունը բանվորագյուղացիացրեց, իսկ թուրքական բանակի սպայակազմով հիմա Էրդողանն է «զբաղվում»: Արցախյան պատերազմի տարիներին դա մեզ մոտ քիչ թե շատ ձևավորվեց, բայց մնաց նոսր: Միայն ռազմական ուսումնարանները չեն կարող այս խնդիրը լուծել, այլ աղբյուրներ էլ են պետք: Շատ բան նաև կախված է բանակի մոդեռնիզացիայից, բարեփոխումներից և հանրային կյանքի հնարավոր տրանսֆորմացիաներից ու ժամանակի թելադրանքից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել