Ի դեպ, տարկետման շուրջ կեղծ օրակարգով դասադուլաշարժման կազմակերպիչներից Դավիթն իր օրինակով փաստում է, որ ծառայելն ուսմանը չի խանգարում։ Մարդն ուսման ընթացքում գնացել ծառայել եկել է ու հիմա շատ բարեհաջող գիտաուսումնկան գործընթացի մեջ է, փաստ, որ ծառայությունն ուսմանը չի խանգարում։ Թե հիմա ինչ են ուզում՝ մարդ բան չի հասկանում, անգամ վարչապետի մոտ հանդիպման ժամանակ ձևակերպված, էլ չասեմ՝ համոզիչ փաստարկներ պարունակող պահանջներով չկարողացան հանդես գալ։ Երեխեք, թարգեք ուրիշ ու պետություն-բանակը թուլացնել ձգտող ծպտյալ ուժերերի համար ձեր ձեռքով ձուկ բռնելը, գնացեք խելոք դասի նստեք, սովորեք, գիտելիքները հարստացրեք, որ բանակից վերադառնալուց հետո չմոռանաք։ Դուք մեզ պետք եք, մեր ապագան եք ու մենք ձեզ սիրում ենք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: