1877թ. – Ռուս-թուրքական պատերազմներից վերջինի ժամանակ Ռուսական զորքերի Երևանյան խմբավորումը գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ազատագրեց Բայազետը:
Բայազետ, քաղաք Արևմտյան Հայաստանում, Աղրի իլում: Մինչև XIVդ. Դարույնք: X-XII դդ. սկսել է գործածվել նաև Պայազատաց բերդ անվանումը որը վերանվանվել է ի պատիվ Օսմանյան սուլթան Բայազիդ Ա-ի: 1555-ի թուրք-պարսկական պայմանագրով զավթել է Օսմանյան Թուրքիան: Բայազետը որպես համանուն գավառի կենտրոն մտել է Էրզրումի էլայեթիմեջ: XVIIIդ. Դարույնք բերդի տեղում կառուցվել է Բայազետի նոր բերդը: Քաղաքը զգալիորեն ավերվել է 1821-23-ի թուրք-պարսկական պատերազմի ժամանակ:
1828 թվականին ռուսական զորքերը առանց կռվի գրավել են Բայազետը, սակայն 1829 թվականի Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով այն դարձյալ մնացել է թուրքական տիրապետության տակ: 1829-30 թվականներին զգալի թվով հայեր Բայազետից գաղթել են Հայկական մարզ Գյոկչայի մահալում, Գավառ ավանի տեղում կառուցել Նոր Բայազետը (այժմ ՀՀ Գավառ քաղաք): 1854 թվականին ռուսական զորքերը գրավել են Բայազետը, որը Փարիզի հաշտության պայմանագրով նորից անցել է Թուրքիային: Ռուսական զորքերի Երևանյան խմբավորումը (հրամ. գեն. Ա. Տեր-Ղուկասով) 1877 թվականի ապրիլի 18-ին ազատագրել է Բայազետը, որտեղ թողնված ռուսական փոքրաթիվ կայազորը, հայ կամավորների աջակցությամբ, հունվ. 6-28-ը հերոսաբար մաքառել է քաղաքը պաշարած թուրքական և քրդական գերակշիռ ուժերի դեմ: Ս Տեր-Պողոսյանից (Խենթ) տեղեկանալով բերդի օրհասական վիճակի մասին՝ Ա. Տեր-Ղուկասովն իր զորաջոկատով փրկել է նրանց: 1878 թվականի Սան Ստեֆանոյի պայմանագրով Բայազետը անցել է Ռուսաստանին, սակայն Բեռլինի դաշնագրով վերստին տրվել Թուրքիային: 1914 թվականին ռուսական զորքերը հայ կամավորների մասնակցությամբ ազատագրել են քաղաքը, որը 1918 թվականին դարձյալ ընկել է թուրքական տիրապետության տակ: Բայազետի հայերը տեղահանվել են: Նրանց մի մասը ոչնչացվել է թուրք ջարդարարների ձեռքով, փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել