Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մոտալուտ պաշտոնանկության մասին:Այդ տեղեկությունները զուրկ են որևէ հիմքից և չեն համապատասխանում իրականությանը: Ու մեկ անգամ ևս ստիպված ենք ցավով փաստել, որ որոշ լրատվամիջոցներ չեն ծառայում իրենց նպատակին, որը լուր տալն է, ոչ թե ապատեղեկատվություն տարածելը:
Ոստիկանության վերաբերյալ տեղեկությունների հավաստիությունը ճշտելու լավագույն միջոցը նույն ոստիկանությանը դիմելն է: Եվ մեր պարզաբանումները տրվում են անհապաղ ու լիարժեք: Բայց, ըստ երևույթին, հիշյալ լրատվամիջոցներն առաջնորդվում են միայն իրենց հայտնի տրամաբանությամբ ու նկատառումներով:
Սթափվե՛ք:
Ձեր տարածած ապատեղեկատվությունը ոստիկանության հեղինակությանը չի վնասում, որովհետև ճշմարտությունը միշտ զորավոր է ստից: Վնասում է ձեր հեղինակությանը, մոլորության մեջ է գցում ընթերցողին ու հասարակությանը և, բումերանգի պես, կրկին վերադառնում ձեզ՝ անհավատության ու անվստահության տեսքով:
Կրկին հիշեցնում ենք՝ հավաստի տեղեկատվություն հրապարակելու լավագույն միջոցը իսկապես իրազեկ և պատասխանատու աղբյուրի հետ համագործակցելն է, տվյալ դեպքում՝ ոստիկանության, որը միշտ պատրաստ ու բաց է ազնիվ գործընկերության համար:

Նյութի աղբյուր՝ http://haynews.am/hy/1366274513?fb_comment_id=fbc_320540091405679_24433392_320540754738946#f379794334
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել