Ցավով պիտի նշեմ, որ վերջին տարիներին սկսվել են աղավաղվել իրական բարոյական կնոջ մասին հանրության պատկերացումները: ԶԼՄ-երով կարծես միտումնավոր պրոպագանդում են մեղմ ասած բարոյապես աչքի չընկնող կանանց՝ նրանց դարձնելով իդեալ, երազանքի առարկա, երիտասարդության մեջ նորաձևություն թելադրող: Արդյունքում նախկին վիրավորական բառերից այժմ կոմպլիմենտ են դարձել стерва, sexy, bad girls և նմանատիպ արտահայտությունները: Հայ արդի իրականության մեջ կարծես բոլորովին ստվերի մեջ է մնացել իրական բարոյական կնոջ կերպարը: Դրա հետևանքով օր օրի ավելանում է գլամուռացավով տառապողների, բադի շրթունքներով հայելու առաջ նկարվողների, ազատությունը գռեհկության հետ շփոթողների, գիշերային ակումբներում հարբող ու քարշ եկող աղջիկների բանակը:
Եվ այդ ստվերում մնացած իրական, բարոյական կնոջ կերպարը վեր հանեց, հանրությանն իր օրինակով ցույց տվեց Րաֆֆի Հովհաննիսյանի կինը՝ Արմինե Հովհաննիսյանը: Նա ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի հավատարիմ, ամուսնուն ոգեշնչող, գոտեպնդող, դժվարություններին անտրտունջ դիմակայող հպարտ կինը: Նույնիսկ աmուսնու հասցեին հնչող քննադատությունների վիրավորանքների ժամանակ նրա դեմքից չպակասեց ժպիտը, չհուսալքվեց, բաց ճակատով, խոհեմաբար կանգնեց նրա կողքին մինչև վերջ: Լինելով այդքան գեղեցիկ և բարձրաշխարհիկ` իր գեղեցկությունն ու խոհեմությունը ներկայացրեց հանճարեղ ձևով՝ պարզ և հասարակ: Շատ կուզեի հարգարժան Արմինեին տեսնեի նաև սկեսուրի և տատիկի կերպարի մեջ: 
Շատ կուզեի, որ իր օրինակը ոգեշնչող լիներ մեր հայ աղջիկների համար, բոլորը լինեին իրենց ամուսիններին վստահություն ներշնչող, ուժ տվող, ընտանեկան անդորրը պահպանող, սիրող և սիրված, չկոտրող ու առաջ մղող, հաստատ ձեր նմանների շնորհիվ մենք սարեր էլ շուռ կտանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել