El.am.am-ը գրում է.

Մենք առաջարկում ենք կարդալ հարցազրույցից մի հատված՝ ամբողջական զրույցին ծանոթանալով ամսագրի նոր համարում:

Դեռ դպրոցական տարիներից ինձ չէին սիրում։ Ենթադրում եմ` պատճառը հասակս էր, քանի որ ես դասարանում ամենաբարձրահասակն էի։ Վերջին տարիներին չսիրելու միտումը, կարծես թե, փոխվել է։ Կարծես թե…

«Միսս Արմենիա» մրցույթի մասին հայտարարությունը տեսել եմ համացանցում և որոշել դիմել։ Բայց մրցույթի մասին շրջապատի կարծիքը լսելով՝ սկսեցի որոշումս ծանրութեթև անել։ Արդյունքում հրաժարվեցի մասնակցելու մտքից՝ հնարավոր հիասթափություններից խուսափելու համար։ Հետո դրսում պատահական հանդիպեցի Գոհար Հարությունյանին, ով ինձ առաջարկեց անպայման դիմել և մասնակցել քասթինգին։ Գոհարի հետ հանդիպումն ինձ համար ճակատագրական դարձավ։

Image00001

«Միսս Արմենիա» մրցույթի նախնական փուլերում ես վատ էի քայլում։  Տեսնում էի, որ մասնակից աղջիկներից շատերը լավ են քայլում, և անհանգստանում էի։ Անընդհատ աշխատում էի ինքս ինձ վրա, գիշերները ուշ քնում։ Մրցույթի օրը սպասվածից ավելի լավ քայլեցի։ Մտածում էի, որ ես էլ եմ արժանի հաղթանակին, ինչո’ւ ոչ։ Արտաքինիս մեջ վիրահատական միջամտություններ չկան, բնական գեղեցկություն է։ Հոգուս խորքում վստահ էի, որ արժանի եմ «Միսս Արմենիա» տիտղոսը կրելուն։

Ես ինչ–որ մեկին ինչ–որ բան ապացուցելու համար չէ, որ մասնակցել եմ «Միսս Արմենիա» մրցույթին։ Մասնակցելու ցանկությունն ուղղակի մեծ էր, որի բացատրությունը ինքս էլ չեմ կարող տալ։ Ներքին վստահություն ունեի, որ ես եմ հաղթելու։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել