Եթե դու հագնում ես Զիլի, Արմանի, Ստեֆանո Ռիչի, բայց բանկում ունես վարկ կամ եթե դու Ամանորն անցկացնում ես Դուբայի Բուրջ ալ Արաբում, բայց չես մասնակցում Հայաստանում ոչ մի սոցիալական ծրագրի, եթե դու քշում ես 2017թ-ի Lexus կամ ավելին, բայց զինհաշմանդամների ֆոնդին փող չես փոխանցում, եթե դու տանդ արտաքին ֆասադը և ներսի աստիճաններն անում ես մարմարից, բայց նոր, սկսնակ երիտասարդ գործարարին քո չինական մետլախով տարածքը վարձով տալիս զեղչ չես անում... Հիշիր, որ ինչքան էլ քեզ ասեն՝ աղա տղա ես, դա պարզապես քաղաքավարությունից է կամ քծնելուց, իրականում դու քաղքենի ես, որը, սակայն, բուժելի է և արագ կարելի է փոխվել: Իսկ եթե դու ապրում ես մարմարից տանը և քշում ես Լեքսուս և մասնակցում ես լիքը սոցիալական ծրագրերի, ուրեմն՝ բարով վայելես ունեցածդ։ 
Հրեաներին ասում են քցիբ ժողովուրդ, բայց այ իսկական աղան իրականում հրեաներն են, որոնք ծախսեր անելիս խնայում և հաշվում են ամեն կոպեկը, բայց հայրենիքին, բանակին, երիտասարդ գործարարներին օգնելու համար խելքն իրանցը չէ, նախանձելու փոխարեն թիկունք կանգնել հայրենակցին արտերկրում, ունենալ սոցիալական պատասխանատվության գիտակցում. ահա, թե ինչ է հարկավոր ամեն մի հայի:
Հա, կարևորը՝ մի սպասի, որ ունենաս մարմարից տուն և Լեքսուս, հետո նոր սկսես մասնակցել սոցիալական ծրագրերի, սկսիր այսօր, թեկուզ օրինակ վերցնելով մուսուլմաններից, որոնք իրենց աշխատածի 2%-ը տրամադրում են սոցիալական նպատակների, այսինքն, եթե դուք աշխատում եք, օրինակ, ամիսը 100000 դրամ, ապա 2000-ը տրամադրեք սոցիալական ինչ-որ ծրագրի: Այսքան պարզ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել