Երիտասարդ եւ տաղանդավոր դիզայներ Michelle Yazichyan-ը, չնայած զբաղվածությանը, համաձայնեց handmade-ի դասեր անցկացնելու՝ NEWS.am STYLE-ի առաջարկին:

«Այսօր մենք կախազարդեր կպատրաստենք ձեռքի տակ եղած նյութերով: Հավանաբար, տանն ունեք վալերիանի կաթիլներ կամ օծանելիքի փորձաշշեր: Հենց դրանցից էլ կարելի է յուրահատուկ կախազարդ պատրաստել:  

Օծանելիքի շշիկից հայրենասիրական ոգով կախազարդ եմ պատրաստել: Դրա մեջ կարելի է տարբեր գույնի ուլունքներ լցնել: Հետո կափարիչը ծածկում ենք, մեխ ենք ամրացնում եւ կեռիկ պատրաստում: Կափարիչը եղունգների լաքով ներկել եմ կարմիր: Ահա ամենը: Կախազարդը պատրաստ է: Անհրաժեշտ է միայն այն կախել շղթայից կամ ժապավենից:

 

Երկրորդ կախազարդը պատրաստված է վալերիանի շշից: Սկզբունքը նույնն է: Կափարիչը ներկել եմ սեւ գույնով: Ստացվեց դրամատիկ ոճի այսպիսի կախազարդ»:

Այսպիսի շշերից կարելի է բազմաթիվ հետաքրքիր կախազարդեր ստեղծել: Պարզապես երեւակայեք…

Նյութի աղբյուրը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել