Իմ շատ սիրելի ընկերներ, հաղորդավարուհի Կարինա Դանիելյանը և ֆուտբոլիստ Տիգրան Վարդանյանն այսօր ամուսնացան: Ի ուրախություն մեզ բոլորիս՝ հարսանիքը մեծ ռեստորանում չէր, այլ Երևանի լավագույն հյուրանոցներից մեկի` Golden Tulip Hotel Yerevan-ի Ձմեռային դահլիճում, միայն շատ մոտ ընկերների մասնակցությամբ: Հարսն ու փեսան ուղղակի երջանկությունից փայլում էին, մենք` հյուրերս, նարնջագույն նախանձով ուրախանում մեր ընկերների համար, համտեսում Agnes cakes-ի շատ համեղ տորթը և պլանավորում արդեն մեր հարսանեկան միջոցառումը Golden Tulip Hotel Yerevan-ում: Հարսի զգեստը «In Love» խանութ-սրահից էր, փեսայի ժպիտը` գեներից: Արարողության ավարտին երկնքից ընկավ 30 խնձոր, բոլոր 30 հյուրերի համար… Մհեր Արմենիան չգիտես ինչու միանգամից 2 խնձոր վերցրեց…երևի հաջորդը նա կլինի: Թող Սերը բոլորիս մոտ այսպես գեղեցիկ լինի…Foto` Karen Davtyan
Նյութի աղբյուր՝ http://kamoblog.tv/archives/39971
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել