Բաղադրությունը
200 գր կաթնաշոռ
450 գր թթվասեր
1 բաժակ շաքարավազ
2 ճաշի գդալ ժելատին
1½ բաժակ ջուր
½ թեյի գդալ վանիլին
½ բաժակ կտրատած դեղձ
½ բաժակ սև կամ կարմիր հաղարջ
Պատրաստման եղանակը
Ժելատինը թրջիր ջրով և թող՝ հասունանա մոտ 20 րոպե: Երբ ուռչի, դիր ցածր կրակի վրա և անընդհատ խառնիր: Հենց զգաս, որ արդեն սկսում է եռալ, վերցրու կրակի վրայից: Հիշիր, շատ կարևոր է, որ այն չհասցնի եռալ: Առանձնացրու 2-3 ճաշի գդալ և հաղարջ ավելացրու: Հաղարջով ժելատինի մասսան լցրու այն ամանի մեջ, որտեղ պատրաստելու ես դոնդող-տորթը և 20 րոպե պահիր սառնարանում:
Կաթնաշոռը, թթվասերը, շաքարավազը, ժելատինի մասսան և վանիլինը հարիր բլենդերով այնքան, որ ստանաս միասեռ զանգված, ապա ավելացրու կտրատած դեղձը: Կաթնաշոռով զանգվածն ավելացրու հաղարջով դոնդողի վրա և դիր սառնարանում` մոտ 2-3 ժամ: Մատուցելուց առաջ դոնդողով տարան դիր տաք ջրի մեջ մի քանի րոպե, ապա շուռ տուր մատուցվող ափսեի մեջ: Կտրատիր և վայելե՛ք:
Նյութի աղբյուրը` այստեղ