Lragir.am-ը գրում է.
Netflix ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է համագործակցությունը դերասան Քևին Սփեյսիի հետ, ինչպես նաև «Խաղաքարտերի տուն» սերիալի նկարահանումները: Սփեյսին մեղադրվում է սեռական ոտնձգության դեպքերի մեջ, հայտնում է Ասոշիեյթիդ Պրեսը:
Նեքֆլիքսը հրաժարվել է ցույց տալ նաև «Գոր» ֆիլմը, որտեղ Սփեյսին կատարել է գրող Գոր Վիդալի դերը:
Ավելի վաղ «Խաղաքարտերի տան» նկարահանող խմբի 8 անդամներ դերասանին մեղադրել են ոտնձգությունների մեջ: Նույն մեղադրանքները հնչեցրել էին դերասաններ Ռոբերտո Կավազոսը և Էնթոնի Ռեպը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել