«Նոյեմբերի 1-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի ունեցավ Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդի­պումը: Սա նման ֆորմա­տով արդեն երկրորդ հանդիպումն է՝ առաջինը եղել է 2016 թվականի օգոստոսին:
 
Հանդիպումներում քննարկվող հիմնական թեման, իհարկե, նավթն ու գազն են, որոնք գտնվում են Կասպից ծովի տակ, և պետք է որոշեն, թե ոնց են բաժա­նելու իրար մեջ: Բայց կա նաև մի թեմա, որը շատ ավելի հետաքր­քիր է Հայաստանի համար: Եթե ավելի ճիշտ ձևակերպենք՝ մտա­հոգիչ: Ընդ որում՝ մեղմ ասած: Խոսքը, իհարկե, այսպես կոչ­ված «Հյուսիս-հարավ տրանսպոր­տային միջանցքի» մասին է, որը Իրանը կապում է Ռուսաստանի հետ Ադրբեջանի տարածքով: Այդ մի­ջանցքի հիմնական բաղկացուցիչը երկաթուղին է:  Ներկայումս Իրանի և Ադրբեջանի երկաթուղիները միա­ցած չեն: Պակասում է մի հատված, որն ընկած է իրանական Աստարա և Ռեշտ քաղաքների միջև: Այդ հատվածը ներկայումս կառուցվում է և տեղական ԶԼՄ-ների պնդմամբ արդեն 90 տոկոսով պատրաստ է: Ինչո՞վ է դա առնչվում Հայաս­տանի հետ: Առնչությունն ուղղակի է՝ սա Հայաստանը շրջանցող հերթական տրանսպորտային ուղին է: Այդ հանդիպումից ընդամենը մեկ օր առաջ էլ պաշտոնապես գոր­ծարկվեց Բաքու-Թբիլիսի-Կարս եր­կաթուղին: Իրան-Ադրբեջան երկաթուղու գործարկմամբ տարածաշր­ջանի բոլոր երկրները կունենան միմյանց հետ երկաթուղային հա­ղորդակցություն այն դեպքում, երբ ընդամենը մի քանի տարի առաջ այդպիսի հաղորդակցության հնա­րավոր էր միայն ու բացառապես Հայաստանի տարածքով:
 
Այսպիսով, Հայաստանի հարևան երկրները Հայաստանի շուրջ կառուցեցին երկաթուղային օղակ, որով կարող են հաղորդակցվել ոչ միայն իրար հետ, այլև լինել շատ ավելի մասշտաբային փոխադրում­ների բաղկացուցիչ մաս:
 
«Կարևոր հարցերից մեկը երեք երկրի միջև փոխադրումներն են և փոխադրումներն են Ասիայի և Եվրոպայի միջև: «Հյուսիս-հարավ» միջանցքը կմիացնի այս երկու աշխարհամասերը»,- հանդիպման ժամանակ ասել է Իրանի նախա­գահ Ռոհանին»,-գրում է թերթը։
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել