Tert.am-ը գրում է.

Երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ու բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսն ընդամենը մի քանի ամիս է, ինչ հանդիպում են, սակայն արդեն հասցրել են որպես զույգ սիրվել երկրպագուների ու լրագրողների կողմից: Օրերս աստղերը համատեղ հարցազրույց են տվել Vanity Fair ամսագրին ու մասնակցել համատեղ ֆոտոնկարահանումներին:

Չնայած թե՛ Լոպեսը, թե՛ Ռոդրիգեսը հայտնի են իրենց բուռն սիրային կյանքով, այնուհանդերձ՝ նրանք վստահեցնում են,որ այժմ իրենց մոտ ամեն ինչ շատ լուրջ է: Առաջին անգամ իրենց սիրավեպի մասին անկեղծ հարցազրույց տված զույգը պատմել է Bel Air հյուրանոցի ռեստորանում ուշագրավ առաջին ժամադրության մասին:

«Նա ճերմակ վերնաշապիկով էր, այնքան առնական, ուժեղ ու միևնույն ժամանակ շատ շփվող: Ես նույնիսկ չէի էլ պատկերացնում, որ նա կարող էր այդչափ շփվող լինել: Ես պարզապես նստել էի ու լսում էի, թե ինչպես էր նա պատմում մարզական կարիերայի ավարտի, ապագայի ծրագրերի ու ամուսնանալու մասին. բայց չէ՞ որ առաջին ժամադրության ժամանակ այդ մասին չեն խոսում»,-վերհիշել է 48-ամյա երգչուհին՝ ընդգծելով, որ սիրելին չափից շատ էր հուզվում:

Ռոդրիգեսը ևս կիսվել է հիշողություններով՝ խոստովանելով, որ իրոք շատ էր հուզվում ու անհանգստանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել