Ուշադրություն, վնիմանիե, ախթունգ, աթթենշն․․․ Բեմահարթակում հայտնվել է լրիվ նոր՝ 2013-ի գարուն-ամառ հավաքածուի Չեբուռաշկա: Ոմն Մարիետա Պետրոսյանը մի հատ հո ձոն չի ձոնել, հո ձոն չի ձոնել․․․ Տարոնի անվան հետ էլ Մշո դաշտ, էլ սփռոց, էլ աղու հաց, էլ լավաշ, էլ լեռներ սիգապանծ, էլ նախնիներ, էլ ինչ ասես չի կապել․․․ Մի խոսքով, էպոսի հավելված կարա լինի հանգիստ․․․
Արա, գետինը չե՞ք մտնում, այ չիբուռտորներ, ձեր մարդկանց գլուխը քոր չի՞ գալիս աճող կոտոշներից, ո՞վ ա տեսել, որ պսակված կնիկը բռնի օտար տղամարդուն սենց դիֆերամբներ ու ձոներ ձոնի: Կամ ասա՝ Տարոնն ո՜ւր, Մշո դաշտն ո՜ւր, իսկ ուտելիքային անոլոգիաներից էլ ամենաշատը քյաբաբը կսազեր...
Հերիք ա էլի ստրկանաք, այ անխիղճներ, մի 100 տարի հետո ձեր ձոները, տաղերը ու կադրերը տեսնելու են մեր սերունդները ու ամաչեն իրենց նախնիներից: Էս ՀՀԿ-ն էլ իրա հիմնական գործառույթը քծնողների բուծումն ա դարձրել, սկի չեն էլ հասկանում, որ ինչքան սենց ապուշություններ շատ լինեն, էնքան ավելի շատ են զզվելու առաջին հերթին հենց ՀՀԿ-ից, բայց դե որտեղի՞ց հասկանան, եթե ամենամեծ տրամաչափի Չիբուռաշկեքը հենց ՀՀԿ-ի վերին օղակներում պտտվող կարիերիստներն են:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել