Իմ կարծիքով` Գրին քարտից զրկելը ԱՄՆ-ի քաղաքականության տրամաբանական շարունակությունն է: Պատահականության սկզբունքով Ամերիկայում հայտնված կասկածելի հմտությունների ու կարողությունների տեր մարդկանց կարիք այլևս չունեն:
Որքան տեղյակ եմ, մինչ այդ սկսել էին կրճատել ժամանող երջանիկների ֆինանսական աջակցությունը, որովհետև 4 հոգանոց ընտանիքը գնում էր, ամեն մեկին տալիս էին, ասենք, 1000 դոլար, ու նրանք այլևս աշխատելու մասին չէին էլ մտածում:
Բայց կարծում եմ, որ Ամերիկան կշարունակի աշխարհի տարբեր անկյուններից մարդկանց տանել իր մոտ, պարզապես հիմա կսկսեն ընտրել գլխավորապես խելացիներին ու լավ մասնագետներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/m.yalanuzyan/posts/1056948424408074?notif_id=1509610405785350¬if_t=close_friend_activity&ref=notif
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել