Armsport.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն զղջում է, որ թիմից հեռացել են պաշտպան Պեպեն, կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը և հարձակվող Ալվարո Մորատան:
Այդ մասին «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրն ասել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Տոտենհմին» պարտվելուց հետո:
«Նորեկները մեծ ներուժ ունեն, սակայն Պեպեի, Խամեսի և Մորատայի հետ «Ռեալն» ավելի ուժեղ էր: Թիմը համալրած խաղացողները երիտասարդ են: Բացի այդ, վնասվածք ունեն Կարվախալը և Բեյլը:
«Ռեալը» թույլ թիմ չէ, սակայն ավելի քիչ փորձ ունի, իսկ դա կարևոր է: Խոսքս արդարանալու փորձ չի»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է «Marca»-ն:
Նյութի աղբյուր՝ http://www.armsport.am/hy/news/2017/11/02/Ronald/836323
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել