«Ազգային ժողովի Հայաստան-Իրաք բարեկամական խմբի անդամները երեկ հանդիպել են Իրաքի ներ­կայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերություն­ների հանձնաժողովի նա­խագահ Աբդելբարի Ալ-Զիբարիի գլխավորած պատ­վիրակության անդամներին: Աբդելբարի Ալ-Զիբարին, ինչպես նաև պատվիրակու­թյան անդամները, կարևորել են համագործակցու­թյան խորացման անհրաժեշտությունն առևտրատնտեսական, մշակութային, կրթության ոլորտներում: Այդ ոչ այդքան ուշադրություն գրավող հանդիպմանը չի մասնակցել Հայաստան-Իրաք բարեկամական խմբի նախագահ, գործարար պատգամավոր Սամվել Ալեք­սանյանը:

Վերջինս Հայաստան-Իրաք առևտրաշրջանառության առանցքային դերակատարներից է, մեծ քա­նակի խմիչքներ է արտահանում Իրաք: Հիշեցնենք, որ ՀԺ-ն ավելի վաղ գրել էր, որ ԱԺ պատգամավոր, հայտ­նի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, որը վիսկիի գոր­ծարան է հիմնել Իրաքում, ձեռք է բերել նաև մոտ 1000 հատ էշ, որոնցով վիսկին լեռնային ճանապարհներով տեղափոխում է հարևան երկրներ: Նշենք, որ Սամվել Ալեքսանյանը նաև Հայաստան-Մոնղոլիա բարեկամական խմբի անդամ է: Թե ինչ գործունեություն է ծավալել նա Մոնղոլիայում, առայժմ հայտնի չէ»,-գրում է թերթը։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել