Քահանայի ու որսի հարցում մենք պետք է բարձրացնենք ոչ թե հոգևորականի՝ զենք վերցնել-չվերցնելու դավանաբանական մանրամասները, այլ հետևյալ պարզագույն հարցերը.
1. Ե՞րբ է տեղի ունեցել դեպքը:
2. Ի՞նքն է սպանել արծիվը, թե՞ ոչ:
3. Այդ թռչունի որսն արգելվա՞ծ է, թե՞ ոչ:
4. Օրենքը խախտվե՞լ է, թե՞ ոչ:
5. Պատժվե՞լ է խախտողը, թե՞ ոչ:
6. Եթե չի պատժվել, ապա ինչո՞ւ և ո՞ւմ մեղքով:
7. Զենքն օրինակա՞ն է, թե՞ ոչ
8. ... և այլն:
Մնացած բոլոր հարցերը 10-երորդական նշանակություն ունեն և գլխավորապես հուզական-քարոզչական-մանիպուլյատիվ դաշտում են, որին կարելի է ընդհանրապես ուշադրություն չդարձնել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/m.yalanuzyan/posts/1056424254460491
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել