Հայտնի անվտանգության խորհրդի նիստին փոխզիջման ծրագրին դեմ լինողները պնդում էին, որ Ադրբեջանի նավթը բլեֆ ա, Ադրբեջանից-Թուրքիա երկաթգիծը բլեֆ ա, Ադրբեջանի ու Վրաստանի՝ մեզանից մի քանի անգամ ավելի արագ հնարավոր զարգացումը բլեֆ ա... Ու էդ բոլոր «բլեֆներին» հակադրում էին մեր «հզոր սփյուռք» ունենալը և «ավելի արդյունավետ աշխատանքի կազմակերպումը»:
Անցած քսան տարիներին մեր արդեն հաղթողական ու ոչ մի թիզական իշխանությունները ներկայացրել են բազմապիսի ծրագրեր՝ սկսած շրջափակման մեջ վագրի թռիչքով զարգանալուց, վերջացրած նոր ատոմակայանով, նավթամշակման գործարանով, Իրանի հետ երկաթգծով ու հարյուրավոր մանր ու մեծ ծրագրեր ու դեռ շարունակում են ներկայացնել նմանատիմ զարմանազան ծրագրեր՝ չմոռանալով նշել, որ Ադրբեջանը ինչ ասում ա, բլեֆ ա, ու արի, էսքանից հետո մի սարսափի Ադրբեջանի բլեֆից ու մեր իշխանությունների ներկայացրած սթափ ու ողջամիտ ծրագրերից, եթե մի պահ պատկերացնում ես, թե ինչ է մեզ սպասվում հաջորդ քսան տարում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել