«Այս տարվա սեպտեմբեր ամսվա մեջ մի քանի անգամ մամուլին հայտնի  դարձան դեպքեր, որ ՀՀ սահմանն ապօրինի հատել են։  Եղան դեպքեր, որ Հայաստանում  ծանր հանցագործությունների մեջ  մեղադրվողներ են հատել սահմանը և լքել երկիրը։

«Հայկական ժամանակ»-ը գրավոր հարցում է ուղղել ԱԱԾ տնօրենին՝ հետաքրքրվելով, թե քանի նման դեպք է գրանցվել, քանի՞սն են եղել ՀՀ տարածքից սահմաներ հատողները և այլն։ ԱԱԾ գլխավոր վարչության պետը թերթի  հարցմանն ի պատասխան  հայտնել է, որ այս տարվա հունվարի 1-ից մինչև  հոկտեմբերի 1-ը ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում  քննվող քրեական  գործերով՝ ՀՀ պետական սահմանն ապօրինի  հատելու թվով 31 դեպք է արձանագրվել։

 

«Այդ դեպքից 24-ը  Հայաստանի տարածքից  ապօրինի դուրս գալու դեպքերն են, իսկ 7-ը՝ այլ երկրներից դեպի Հայաստան  մուտքի դեպքերն են։  Վերոհիշյալ 31 դեպքով  քրեական  հետապնդում է իրականացվել 37 անձի նկատմամբ, որոնցից 7-ը չեն հայտնաբերվել (գտնվում են ՀՀ տարածքից դուրս), և նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել»,-հայտնել են ԱԱԾ-ից»,-գրում է թերթը։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:ա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել