Որսի ու որսորդների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը մի տեսակ արհեստական ա։ Սիրելիներ, եկեք չմոռանանք, որ եթե մեր նախնիները չզբաղվեին որսորդությամբ, ապա, միայն հավաքչության հույսին մնալով սովից մեռել էին, ու հիմա մենք չէինք էլ լինի, որ քննադատենք որսն ու որսորդներին։ Արդ, հորդորում եմ Ձեզ, պապից կաթոլիկ երևալը թարգեք։ Նույն սպանդն ա, երբ անունը դնում ես ընտանի կենդանի, բուծում ես ու մորթում, ուտում։ Որսորդներ կան, որ չեն կերակրել իրանց զոհերին, բայց փողը տվել են, զոհը ինչ ուզել, առել, կերել ա, պրծա՞նք։ Մարդը գիշատիչ ա, էդ մեկը չմոռանանք, ու նորմալ ա, որ կենդանի ա ուտում։ Թեկուզ որսորդների մեջ էլ խոտակերներ կան, բան չասի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: