Էդ այգին գուցե դասից թռնելու, կռիվ անելու, ծխելու, դիսպետչերանոցում կանգնող վարորդների միզելու տեղ էր դարձել, բայց դրա դեմը կարելի էր առնել: Իսկ Մաթևոսյանի հանդեպ «սիրո» դեմն առնել չեղավ, ու կառուցվում է գուցե սիրուն, գուցե անզուգական, գուցե մաթևոսյանական, բայց էս գլխից արդեն տհաճ միջավայր:
Չարենցը չի նեղվել, չէ՞, որ իր տունն է դարձել տուն-թանգարան: Իսահակյանն ու Մինաս Ավետիսյանն ու նրանց հարազատներն էլ չեն նեղվել, չէ՞:
Խի՞ եք էսքան զզվում էս քաղաքից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasi.mikaelian/posts/10213610909974304?notif_id=1509441023557711¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել