Ինչքան շատ սպանված ժամանակ:
Ինչքան շատ անհիմն ասված խոսքեր:Երբեմն անտանելի շատ ենք ստում ինքներս մեզ:
Խոսքեր,որոնք երբեք չեն դառնում գործողություն:
Նպատակներ , որոնց հասնելու համար ՈՉԻՆՉ չենք անում:
Եկեք անկեղծ լինենք... Իրոք, ոչինչ չենք անում: Չնչին արարքներ, որոնք զրոի են հավասար: Ո՞ւմ են պետք այդ փշուրները ...
Արդյո՞ք մեր նպատակը արժանի է սրան: Միթե՞ չենք հոգնում ինքներս մեզ ստելուց:
Հիշեք . ամեն մարդ պատասխան է տալիս իր արարքների համար: Կգա մի օր և մենք կափսոսենք ժամանակ սպանելու համար , պատրաստ կլինենք ամեն ինչ տալ , միայն թե անցյալ վերադառնանք ու փոխենք ամենը: Սակայն կլինի շատ ուշ ու մեզ էլ ոչինչ չի կարողանա օգնել ու փրկել:
Միգուցե հերիք է, հը՞ : Չհոգնեցի՞ք :
Եկեք սովորենք միքիչ էլ տանջել ինքներս մեզ: Նպատակներին հասնելու համար մի լավ տանջվել ու քրտնել է պետք:
Դասերն են կուտակվել ու չե՞ք հասցնում : Մեղավոր եք , ծուլություն եք արել: Հենց այսօր պատժեք ձեզ . նստեք ու մի ամբողջ գիշեր մի քնեք, վերացրեք ձեր պարտքը : Առավոտյան ձեզ անտանելի եք զգալու. գլխացավ, գլխապտույտ , վատ տրամադրություն: Բայց դուք կստանաք ձեր հասանելիքը : Ժամանակին անեիք ՝ չէիք տանջվի : Հիշեք ձեր փափուկ ու տաք անկողինը: Հիմա ձեր աչքերը փակվում են , դուք երազում եք պառկելու մասին, ա՜խ ձեր սիրելի բարձը.... Բայց ոչ: Կոպերին լուցկի հարմարեցրեք ու տանջեք ձեզ: Չեք արել ժամանակին , դե ուրեմն հիմա պատասխան տվեք ու գլխացավն էլ ձեզ նվեր թող լինի : Ես գիտեմ, որ մեկ անգամ նման դաժան պատժից հետո ծուլությունն այլևս ձեզ չի հաղթի:
Այս հասարակ օրինակով ամեն ինչ բացատրելի է դառնում: Թող ամեն մարդ հիշի իր այն գործերը, որոնք կիսատ է թողել, չի արել: Թող հիշի բոլոր ինքն իրեն տված խոստումները, որոնք իրականություն չդարձան:
Կամ ամեն ինչ, կամ ՝ ոչինչ : Կամ մոռացեք ձեր նպատակների մասին ու թող ծուլությունը ձեզ հաղթի, կամ էլ հենց այս պահից սկսեք փոխել ձեզ, թեկուզ օգտագործելով նման դաժան մեթոդներ:
Ախ այո, դուք մի ամբողջ գիշեր չեք քնել, դուք տառապում եք, դուք ձեզ վատ եք զգում....
Մոռացա՞ք նպատակի մասին: Մոռացա՞ք , թե քանի ժամ եք սոցցանցում հիմար երկխոսություններ վարել չգիտեք էլ ում հետ : Քանի ժամ եք նկարներ թերթել ու աղբ լցրել ձեր ուղեղի մեջ:
Ցերեկը բազմոցի վրա անհոգ պառկելը հաճելի էր, ընկերոջ հետ ժամերով հեռախոսով խոսելը ՝ նույնպես: Դե ուրեմն հիմա պատասխան տվեք սպանած ժամանակի համար:
Գրողը տանի, ե՞րբ բառերը կդառնան գործողություն...
Քանի դեռ դուք չեք հաղթել ինքներդ ձեզ , քանի դեռ չեք ուզում ձեզ միքիչ տանջել ՝ ոչինչ չեք ունենալու: Լսու՞մ եք, ՈՉԻՆՉ:
....Ու այս ամենը նախ ինձ համար եմ ասում: Այս ամբողջ զայրացած նյութը գրում եմ ինձ համար, որովհետև ես էլ եմ ժամանակ սպանում, ես էլ եմ ինքնախաբեությամբ զբաղված ու ես էլ նպատակներիս հասնելու համար ոչինչ չեմ անում: Իմ ոչ մի բառը գործողություն չի դառնում:
Եկավ այս օրը ... Ու ես զզվեցի: Զզվեցի ինձնից , իմ սեփական ստերից ու սպանված ժամանակից: Ես հենց նոր գիտակցեցի , որ հետո իրոք կարող է ուշ լինել : Եթե ես իմ նպատակը չիրականացնեմ, ապա այն կիրականացնի մեկ ուրիշը...Ես իմ նպատակը ոչ մեկին չեմ տա:
Սխալ եմ եղել՝ կպատժվեմ: Մի լավ ինքս ինձ կտանջեմ, որ հաջորդ անգամ էլ էսպիսի բան չանեմ:
Ես Restart եմ լինում: Ես սկսում եմ բառերս գործեր դարձնել ու այսօր ինձ մի լավ կտանջեմ, որովհետև արժանի եմ դրան:
Թող գրառումս ձեզ օգտակար լինի: Ուզում եմ, որ դուք էլ ուշքի գաք ու վերջապես սթափ նայեք այս ամենին:
Ու որպես վերջաբան տեղադրում եմ իմ անչափ սիրելի Ջեքսոնի երգի վրա նկարված մի տեսահոլովակ: Հենց այս տեսահոլովակը ստիպեց գրել ինձ այս ամենը:
Եթե տեսել եք՝ ևս մեկ անգամ նայեք ու հասկացեք, թե ինչ եմ ուզում ասել սրանով: Խնդրում եմ, շատ եմ խնդրում, անպայման դիտեք այն:
Հետո կարող է ուշ լինել.... Բայց քանի դեռ ուշ չէ, եկեք ինքներս մեզ մի լավ թափ տանք, միքիչ տանջենք ու գնանք դեպի մեր նպատակները:
Մեր թերությունների դեմ տարած հաղթանակն արդեն իսկ մեզ մի քայլով մոտեցնում է դեպի մեր նպատակներ, դեպի կատարելություն: Մենք երբեք չենք հասնի կատարելության, սակայն կարևոր է ոչ թե կատարելության հասնելը, այլ անընդհատ կատարելության ձգտելն ու սեփական անձը էլ ավելի լավը դարձնելը: Կարևոր է ոչ թե վերջնակետը, այլ ՝ ճանապարհը:
Մեր նպատակները սպասում են մեզ !