«Այս տարվա 9 ամսվա տվյալներով՝ Հայաստանի խոշորագույն հարկատուն Վարդանյանների ընտանիքն է: Նրանց պատկանող «Գրանդ Տոբակո», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» և «Գրանդ Քենդի» ընկերությունները միասին վճարել են 33.3 մլրդ դրամի հարկ:
Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ընկերությունների վճարած հարկերը ավելացել են շուրջ 22 տոկոսով: Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապված խոշոր ընկերությունները միասին վճարել են 20.1 միլիարդ դրամի հարկ: Այս ցուցանիշով Ալեքսանյանը երկրորդն է: Անցած տարվա համեմատ աճը կազմել է 12 տոկոս: Նշված հաշվարկի մեջ չենք ներառում «Գազպրոմ Արմենիան», քանի որ այդ ընկերության սեփականատերը ռուսական պետական ընկերություն է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել