«Հայկական ժամանակ». 9 ամսվա տվյալներով՝ ՀՀ-ի խոշորագույն հարկատուն Վարդանյանների ընտա­նիքն է. այս ցու­ցանիշով երկրորդը Ս. Ալեքսանյանն է


11:00 , 31 հոկտեմբեր, 2017
«Այս տարվա 9 ամսվա տվյալներով՝ Հայաստանի խոշորագույն հարկատուն Վարդանյանների ընտա­նիքն է: Նրանց պատկանող «Գրանդ Տոբակո», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» և «Գրանդ Քենդի» ընկերությունները միասին վճարել են 33.3 մլրդ դրամի հարկ:
Անցած տարվա նույն ժամանակահատվածի համե­մատ այս ընկերությունների վճարած հարկերը ավե­լացել են շուրջ 22 տոկոսով: Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապված խոշոր ընկերությունները մի­ասին վճարել են 20.1 միլիարդ դրամի հարկ: Այս ցու­ցանիշով Ալեքսանյանը երկրորդն է: Անցած տարվա համեմատ աճը կազմել է 12 տոկոս: Նշված հաշ­վարկի մեջ չենք ներառում «Գազպրոմ Արմենիան», քանի որ այդ ընկերության սեփականատերը ռուսական պետական ընկերություն է»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: