Շատ քչերը գիտեն, թե ինչքան կարևոր է ողնաշարը մյուս օրգանների և համակարգերի առողջության համար։ Սակայն պետք է միշտ հիշել, որ մարդու օրգանիզմը շատ բարդ ու փոխկապակցված համակարգ է, որի ընդամենը մեկ մասի աշխատանքի խախտումը կարող է ավելի մեծ և նույնիսկ անուղղելի հետևանքներ առաջացնել։

BlogNews-ը կպատմի, թե ինչքան կարևոր է հետևել ողնաշարի առողջությանը։

Պարանոցային ողեր


1-ից 7-րդ ողերը կապված են ուղեղի վիճակի, խոսակցական ապարատի, տեսողական և լսողական համակարգերի առողջության հետ։ Հենց այդ պատճառով էլ այդ հատվածի հետ խնդիրները կարող են գլխացավեր առաջացնել։

7-րդ ող


Սա խոշոր նյարդային կենտրոն է, որը պատասխանատու է վահանագեղձի առողջության համար։ Բացի այդ՝ այն կապված է սրտի առողջության հետ։ Հենց այդ պատճառով էլ պարանոցի շրջանում արտահայտված շեղում ունեցող մարդկանց 99%-ը սրտի հետ խնդիրներ ունի։

Կրծքավանդակի շրջան


Այս շրջանը կապված է մարսողական և միզամուղ համակարգերի հետ, հենց այդ պատճառով էլ այս հատվածում շեղումներ ունեցող մարդիկ խնդիրներ են ունենում երիկամների և ստամոքսի հետ։

Գոտկային հատված


Այս հատվածի առողջությունը կապված է աղեստամոքսային համակարգի հետ։ Հենց դրա պատճառով էլ աղիների հետ խնդիրներ ունեցող մարդիկ ողնաշարի այս մասում ցավեր են զգում, որոնք անհետանում են աղիները բուժելուց հետո։ Բացի այդ՝ այս հատվածը կապված է նաև սեռական օրգանների հետ։ Դրա պատճառով էլ սեռավարակներն ու այլ վեներական հիվանդությունները կարող են տհաճության զգացում առաջացնել այս շրջանում։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել