Մեքենաները շատ են, ու վերջում ստացվելու է, որ մեքենաները կերան մարդկանց: Ավելի ճիշտ՝ արդեն ուտում են:
Առաջարկում եմ՝
1. մեքենա չվարող մարդկանց համար սահմանել տրանսպորտային զեղչ,
2. մայթերին կանգնած ամեն մեքենայից գանձել հավելյալ գումար ու տալ հետիոտներին, ովքեր ստիպված են ոլոր-մոլոր անելով շրջանցել իրենց ճանապարհը փակող մեքենաները,
3. ավտոտնակ ունեցողներից գանձել լրացուցիչ գումար ու տալ այն մարդկանց, ովքեր զրկվել են ավտոտնակի մակերեսին համարժեք 2-3 ծառի արտադրած թթվածնից,
4. լրացուցիչ արտոնություններ տալ հեծանիվ քշողներին․ Արտակ Պաստաֆարիան Գաբոյան ջան, էս քո գծով...
5. էլի բաներ կան, ընթացքում կավելացնեմ
Բա սոցիալական արդարություն էիք ուզում, գիտեք՝ հե՞շտ է...
Կից նյութն`այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/m.yalanuzyan/posts/1054625861306997
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել