Մի ժողովուրդ, որը 800 տարի չի ունեցել պետություն, անընդհատ երազել է անկախության մասին և ժամանակ առ ժամանակ կոտորվել անկախության ձգտումների համար, մեկ անգամ համարյա գլխովին ոչնչացվել օտար իշխանության ձեռքով, հալածվել է ու աշխարհով մեկ սփռվելով՝ դարձել պանդուխտ, հավատացել է օտար փրկիչներին ու բազմիցս խաբվել նրանց կողմից, կորցրել է իր հայրենիքի մեծագույն մասը, կորցրել է իր լավագույն ուղեղներից շատերին նորից օտար իշխանության ձեռքով, չի ունեցել տարրական իրավունքներ, չի ունեցել ազատություններ, չի ունեցել ընտրության հնարավորություն համարյա ոչ մի կարևոր հարցում, չի ունեցել ազգային իշխանություն և չի կարողացել մասնակցել իշխանության ձևավորմանը, ՀԵՏՈ ստացել է անկախություն, կարող է արդեն ընտրել սեփական իշխանությանը, որի իրավունքից զրկված է եղել դարերով, բայց կա՛մ չի ընտրում, կա՛մ այդ իրավունքը ծախում է մի քանի կոպեկով, շարունակում է նույն հեշտությամբ խաբվել, շարունակում է հավատալ օտար փրկիչներին, դառնում է պանդուխտ ավելի արագ, քան երբ անկախ չէր, օրեցօր զրկվում է իր լավագույն ուղեղներից, անտեսում է այն պետությունը, որի մասին երազել էր 800 տարի: Եվ այսքանից հետո հարց է առաջանում՝ մինչև ե՞րբ պիտի մեզ ներվի մեր այս շռայլությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել