Մի նկարի պատմություն. ( 1993թվական, գարուն)
Լուսանկարիչ Կեվին Կարտերը հատուկ գնացել էր Սուդան, որպիսի նյութ պատրաստի տեղի սովյալների մասին, նաև նկարահանումներ անցկացնի գյուղերից մեկում: Հոգնելով սովից մահացած մարդկանց նկարելուց գյուղում՝ Կեվինը փորձում է հանգստանալ կանաչներով պատված մի վայրում, երբ լսում է երեխայի լաց ու ճիչ: Լուսանկարիչը ավելի մոտեցավ, տեսավ երեխայի, ով հավանաբար սովամահ էր լինում. Նա ցանկանում էր նկարել երեխային, երբ տեսավ մի քանի քայլ այն կողմ կանգնած անգղին (որը հավանաբար սպասում էր երեխայի մահանալուն): Լուսանկարիչը որսաց կադրը, սակայն այն անհաջող էր համարում (մտածում էր, որ անգղը ավելի կմոտենա և ավելի լավ կստացվի կադրը): Անգղի ավելի մոտենալուն սպասելով մոտ 20 րոպե և հասկանալով, որ դա ապարդյուն է՝ Կեվինը քշեց նրան, իսկ երեխան կարծես իր մեջ ուժ գտնելով վեր կացավ ու հեռացավ: Կեվինը նստեց և սկսեց լացել:


Մի քանի օր հետո նա վերադարձավ իր հայրենիք, այդ ժամանակ <<Սուդանի սովյալները >> վերնագրով հոդվածները թերթերում ամեն օր էին լինում. <<Նյու Յորք թայմս>>-ը այս նկարը միանգամից գնեց, իսկ Կեվինը դարձավ աշխարհում հայտնի լուսանկարիչ, նկարը դարձավ Աֆրիկայում <<աղքատության սիմվոլը>>, Կեվինը պարգևատրվեց հատուկ մրցանակով:
Սկզբնական շրջանում եղած հիացմունքը անցավ, փոխվեց լուսանկարչի հանդեպ վերաբերմունքը. մարդիկ հարցնում էին, թե ի՞նչ եղավ այդ երեխայի ճակատագիրը, արդյոք չէ՞ր կարող Կեվինը օգնել նրան՝ տանելով ՄԱԿ-ի հատուկ բացված կայանը, որտեղ օգնում էին սովյալներին: Սկսվեց քննադատություն. Կեվինը այլևս դեպրեսիայի մեջ էր, միշտ անտրամադիր և անտարբեր ամեն բանի հանդեպ: Մի քանի օր անց նա ինքնասպան է լինում: Նամակում գրել էր. <<Ինձ հետապնդում էին հիշողություններս մահացածների, դիակների մասին, հիշողություններս սովյալ կամ վիրավոր երեխաների մասին.. >>:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել