Սերիալային դերասանուհի Շուշաննա Թովմասյանն այսօր իր երկրպագուներին ուրախացրել է՝ ներկայացնելով իր նոր ֆոտոշարքը: Միշտ մեղմ կերպարներով հանդես եկող Շուշաննան այս ֆոտոշարքով բոլորովին այլ կերպ է ներկայանում:

Այսօրինակ ֆոտոշարք ունենալը Շուշաննայի ու նրա մենեջերի՝ Լիլիթի համատեղ գաղափարն է եղել: «Շատ հետաքրքիր է, որ ես և Լիլիթը հաճախ ենք նույն բանի մասին մտածում: Այս անգամ երկուսս էլ մտածել էինք նմանօրինակ ֆոտոշարքի մասին ու չհապաղեցինք իրականացնել մեր մտահղացումը:),- esyes.am-ին հայտնեց դերասանուհին և հավելեց, որ այս անգամ թինեյջերական ոճով հանդես չգալը չի նշանակում, որ ինքն այլևս այդպես չի ներկայանալու: -Չեմ սիրում միատոն լինել: Միշտ փորձում եմ յուրովի ներկայանալ, քանի որ այդպես ինքս էլ եմ իմ մեջ բացահայտումներ անում: Ինչպես «Ես»-ին տված հարցազրույցում ասել էի՝ուզում եմ բիզնես լիդիի մարմնավորել և բոլորովին այլ կերպարով հանդես գալ: Սա որպես բիզնես լեդի ներկայանալու մի փորձ էր: Թեև շատ կարճ ժամանակ է, ինչ լուսանկարներս հանրայնացրել եմ, ուրախ եմ, որ լսարանի կողմից ընդունվեց այս կերպարս ու արդեն մի շարք արձագանքներ եմ ստանում, որ այն հաջողված էր»:

Դերասանուհուց տեղեկացանք, որ առայժմ բիզնես լեդիի մարմնավորելու առաջարկ չի ստացել. «Ինձ առաջարկել են տասներորդ դասարանցու մարմնավորել: Սակայն այս շրջանում, եթե անգամ բիզնես լեդիի մարմնավորելու առաջարկ ստանայի, չէի համաձայնի, քանի որ առայժ չեմ ցանկանում խաղալ սերիալներում: Ուզում եմ որոշակի շրջան դադար տալ: Դրանում ենթատեքստ փնտրել պետք չէ, ուղղակի ինչքան էլ շատ-շատերը գրում են, որ սպասում են ինձ, կարծում եմ, դադարը պետք է: Նախորդ կերպարս շատ քննարկվեց ու չհոգնելու և չհոգնեցնելու համար ժամանակ է պետք թե՛ ինձ, թե՛ հանդիսատեսին»:


Խոսելով այս շրջանում իր գործունեության մասին՝ Շուշաննան նշեց, որ այժմ իր աշխատանքը տեղափոխվել է կադրից դուրս. «Հետագայում հետաքրքիր ներկայանալու համար պետք է աշխատեմ: Նաև փորձում եմ երկրպագուներիս պարբերաբար նորություններ ներկայացնել այն էջով, որը բացել եմ Facebook սոցիալական ցանցում, որպեսզի նրանց երկար սպասեցնել չտամ և էջ ունենալս ինքնանպատակ չլինի»:



