Հանճարեղ ֆիզիոկս Նիլս Բորը քիմիական տարրերի Մենդելեևի աղյուսակը դասավորեց այլ կերպ, ինչպես նկարում է պատկերված ու ակամա ստացվել է այնպես, որ այդ սխեման նման է դարձել հայոց Զվարթնոց տաճարին:
Զվարթնոցի I հարկի պատուհանների (նաև սյուների) թիվը 32 է, ճիշտ այնքան, որքան քիմիական տարր որ Բորը տեղադրել է իր աղյուսակի հիմքում: Զվարթնոցի գմբեթի պատուհանների թիվը 16 է, ճիշտ այնքան, որքան տարր որ Բորը տեղադրել է իր աղյուսակի վերնամասում:
Զվարթնոց տաճարը Աստծո այբուբենն է: Ինչպես հայոց այբուբենն է վերջանում Ք (Քե-Քրիստոս) տառով, այնպես էլ մարդուն թույլատրելի տարրերի շարքը (մարդու բանականության սահմանը) վերջանում է Կրիպտոնով (Kr): Բորյան աղյուսակը վերջանում է Ուրանով (U), որը, ինչպես հայտնի է, ռադիոակտիվ տարր է ու արգելված է եղել հնում:

Հատված «Հայերը» ֆիլմաշարի «Զվարթնոց» ֆիլմից:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել