Սիրելի ընկերներ, ապրիլի 17-ին կլրանա Շահեն Մեղրյանի և նրա զինակից ընկերների զոհվելու 20 ամյակը: Այդ օրը Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկ փոքր դահլիճում տեղի կունենա հիշատակման ցերեկույթ (ժամը 12-ին): Ով ցանկանում է, կարող է գալ, ներկա գտնվել:
Շահենի մասին ես շատ-շատ եմ մտածել: Մանկությունից եմ իրա մասին մտածում: Ու ոչ միայն նրա համար, որ հայրիկիս մոտ ընկերն է, ու Շահումյանի` Հայկական լեռնաշխարհի իմ ամենասիրելի հատվածներից մեկի, անվտանգության մարտիկը: Կարծում եմ՝ ավելի կարևոր պատճառ կա, որը դեռ չեմ հասկացել: Իսկապես չեմ հասկացել: Մի բան գիտեմ միայն վստահ. ինչքան երկար եմ մտածում նրա մասին, ինչքան շփվում եմ Շահենի հետ, այնքան ժամանակ շարունակում եմ դաստիարակվել: Եվ դա էն արժեքն է, որը կոչվում է հավերժություն...
Հիշատակդ միշտ վառ մնա, սիրելի Շահեն:




