Հայտնի ավտոմեքենայի նոր տարբերակի ամբողջական անվանումն է Bugatti Veyron Grand Sport Vitesse World Record Car Edition: Արտադրողը հայտարարում է, որ 2.4 մլն եվրո արժողությամբ սպորտային ավտոմեքենան կդառնա աշխարհում ամենաարագընթաց սերիական բաց ավտոմեքենան: Առայժմ խոսքը 8 օրինակի մասին է:

Գերմանիայի Էրա Լեսսին քաղաքում ավտոարշավի մասնակից չինացի Էնթոնի Լյուն այն վարել է ժամում 408.84 կմ արագությամբ: Նրա խոսքերով՝ նույնիսկ նման արագության դեպում մեքենան մնում է հարմարավետ և կայուն:

Իսկ Buggati-ում դրա առավելագուն արագությունը համարում էին 375 կմ/ժ-ը: Այս մասին հաղորդում է Dp.ru կայքը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել