Վայ, նոր մի հատ նենց փշաքաղման աստիճան հուզիչ ու դրական լուր կարդացի:
Ասում ա՝ երեկ չէ առաջին օրը քաղաքացի Արմեն Ղամբարյանի 5 ամսական որդին վատանում ա տանը ու պետք ա լինում շտապ հիվանդանոց տեղափոխել: Ղամբարյանի մեքենան խցանման մեջ է ընկնում, իսկ երեխու կյանքը վայրկյաններից ա կախված լինում ու էդ ժամանակ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, իմանալով՝ ինչ խնդիր կա, մինչև հիվանդանոց ուղեկցում են Ղամբարյանին՝ բացելով ճանապարհը նրա համար ու երեխային փրկում են:
Գովելին էս պատմության մեջ ոչ այնքան ոստիկանների մարդկային վերաբերմունքն է, որովհետև ի վերջո ոստիկաններն իրենց պարտքն էին կատարում, այլ այն, որ ոստիկանները հրաժարվել էին ներկայնալ երեխայի հորը․․․ Համեստություն էին արել, ցուցադրականությունից խուսափել էին:
Արմեն Ղամբարյանը հասցրել էր նկարել նրանց մեքենան՝ հերթական համարով ու կարծում եմ, որ մեր ոստիկանությունը պետք է խրախուսի նման աշխատակիցներին, որովհետև հենց նման մարդիկ կարող են փոխել ոստիկանության դեմքն ու հանրային ընկալման ձևը:

Համ էլ, շնորհավորում եմ ոստիկանության տոնը :)

Կից նյութը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել