Orer.am-ը գրում է.
Չեխիայում գործող հայտնի ,,Մառլենկա Ինթերնեշընլ,, ընկերությունը, որի սեփականատերը ձեռնարկատեր Գեւորգ Ավետիսյանն է, մեկ տարվա բանակցություններից հետո հաղթեց գերմանական հանրահայտ Dr.Oetker ընկերության Թուրքիայի ներկայացուցչությանը, որը թուրքական շուկայում վաճառում էր ,,Մառլենկա,, թխվածքի պատրաստման փոշին՝ նույն անվանումով ու տեսքով։
Ինչպես ՕՐԵՐ-ին տված հարցազրույցում ասաց ընկերության սեփականատեր Գեւորգ Ավետիսյանը, դեռեւս 2016 թվականի վերջին Թուրքիայում գործող իրենց առեւտրային գործընկերները ահազանգել են, որ խանութներում եւ մեծ սուպերմարկետներում հայտնվել է ,,Մառլենկա,, թխվածքի պատրաստման փոշին՝ Dr.Oetker ապրանքանշանով։ Ավելին, նույնիսկ համացանցով եւ հեռուստատեսությամբ տրվել են ,,Մառլենկա,, տորթի պատրաստման եղանակների տեսահոլովակները։
,, Այս փաստը մեզ շատ զարմացրեց, քանի որ նման հանրահայտ ընկերության կողմից այսպիսի կեղծիք չէինք սպասում։ Անմիջապես կապվեցինք Բռնոյում գործող մեր գործընկեր փաստաբանական գրասենյակի հետ, նրանց խորհրդով նաեւ կապ հաստատեցինք Թուրքիայում գործող GUN փաստաբանական ընկերության հետ, եւ անմիջապես լծվեցինք կատարված կեղծիքի բացահայտմանը։ Նախեւառաջ ներկայացնելով բոլոր անհարաժեշտ փաստաթղթերը, պահանջեցինք, որպեսզի շուկայից հանվեն ,,Մառլենկա,, անվանումով թխվածքի փոշու բոլոր տուփերը։ Dr.Oetker-ի Թուրքիայի ներկայացուցչությունը այս ողջ ընըացքում փորձում էր ձգձգել հանդիպումները, եւ գրեթե 5 ամիս չէինք կարողանում վերջնական պայմանավորվածության գալ։ Միայն երբ զգուշացրինք, որ դատական գործ կհարուցենք, անմիջապես սեղանի շուրջ նստեցին եւ ստորագրեցին մեր ապրանքանիշային իրավունքը խախտելու մասին համաձայնագիրը։ Արդյունքում 16 հազար եվրո տուգանք վճարեցին, որից 13 հազարը գնաց փաստաբանների աշխատանքի վարձատրմանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։