Լուսանկարը, որում պատկերված է կիսամերկ աշխարհահռչակ կինոդերասան, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին սպիտակ նժույգի հետ, ով շուրթերով մոտենում է դերասանի կրծքերին, հանվել է վաճառքի Christie’s աճուրդի տանը: Ինչպես գրում է «The Daily Mail»-ը, նկարի վաճառքը տեղի կունենա Լոնդոնում մայիսի 15-ին, ու սպասվում է, որ նկարը գնելու ցանկություն կհայտնեն մինչև 25-35 հազար ֆունտի սահմաններում: Լուսանկարն արվել է 2001 թվականին լուսանկարիչ Դևիդ Լաշապելի կողմից: Ջոլիի ձախ ուսի հատվածում երևում է նրա հին դաջվածքներից մեկը` վիշապ, Billy Bob գրությամբ: Նկարը կրում է Horseplay անվանումը, որն անգլերենով նաև բառախաղ է տվյալ դեպքում ծառայում: Ինքնին բառը թարգմանվում է որպես «աղմկոտ խաղ, կոշտ խաղ», սակայն հնչում է որպես «ձիախաղ»: 

Կիսամերկ Ջոլիի և սպիտակ նժույգի նկարը հանվել է աճուրդի. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել