«ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին սպասարկող Lexus մակնիշի ՊՆ 0001 ավտոմեքենայի վթարի դեպքի առթիվ հարուցված քրգործը կարճվել է, «ՀԺ»-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Մեր հարցին ի պատասխան՝ նա հավելեց, որ քրեական գործը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն (քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անձը մահացել է):
Վթարը, հիշեցնենք տեղի էր ունեցել 2016 թ. դեկտեմբերի 8-ին: Դեպքը եղել է Գորիս քաղաքի մոտ՝ «Գոմեր» կոչվող տարածքում: Մեքենան դուրս էր եկել ճանապարհից և գլորվել ձորը: ՀՀ պաշտպանության նախարարին սպասարկող մեքենայի վթարի հետևանքով զոհվել էին վարորդ, պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արմեն Վեսմիրի Մուսիկյանը և անվտանգության աշխատակից, պայմանագրային զինծառայող, կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը: Վթարի ժամանակ նախարարը մեքենայում չի եղել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել