«Հայկական ժամանակ». Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյա­նին սպասարկող ավտո­մեքենայի վթարի առթիվ հարուցված քրգործը կարճվել է


11:10 , 25 հոկտեմբեր, 2017
«ՀՀ պաշտպանության նա­խարար Վիգեն Սարգսյա­նին սպասարկող Lexus մակնիշի ՊՆ 0001 ավտո­մեքենայի վթարի դեպքի առթիվ հարուցված քրգործը կարճվել է, «ՀԺ»-ին ասաց ՀՀ քննչական կոմի­տեի նախագահի խորհր­դական Սոնա Տռուզյանը:
 
Մեր հարցին ի պատասխան՝ նա հավելեց, որ քրեա­կան գործը կարճվել է ՀՀ քրեական դատավարու­թյան օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն (քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անձը մահացել է):
 
Վթարը, հիշեց­նենք տեղի էր ունեցել 2016 թ. դեկտեմբերի 8-ին: Դեպքը եղել է Գորիս քաղաքի մոտ՝ «Գոմեր» կոչվող տարածքում: Մեքենան դուրս էր եկել ճանապարհից և գլորվել ձորը: ՀՀ պաշտպանության նախարարին սպասարկող մեքենայի վթարի հետևանքով զոհվել էին վարորդ, պայմանագրային զինծառայող, լեյտե­նանտ Արմեն Վեսմիրի Մուսիկյանը և անվտանգու­թյան աշխատակից, պայմանագրային զինծառայող, կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը: Վթարի ժամանակ նախարարը մեքենայում չի եղել»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: