«ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը երեկ Հյուսիս-հարավ մայրուղու մի քանի հատվածներ կատարած այցի ժամանակ հրահանգել է դադարեցնել Թալին-Լանջիկ հատվածի բետոնապատում:
Նշված հատվածում շինաշխատանքներն իրականացնում է չինական «Սինոհիդրո» ընկերությունը։ Վերջինս առանց կատարված աշխատանքների որակի թեստավորման, իրականացրել է ճանապարհի 1200մ բետոնապատում, այն դեպքում, երբ որպես թեստային փորձանմուշ անհրաժեշտ էր բետոնապատել 300մ ճանապարհահատված։
Նախարարը պահանջեց չշարունակել բետոնապատման աշխատանքները մինչև որակի լաբորատոր փորձաքննության արդյունքները: Եթե որակի լաբորատոր փորձաքննության արդյունքները չհամապատասխանեն սահմանված չափորոշիչներին, չինական ընկերությունը պետք է քանդի և նոր, որակով բետոնապատում իրականացնի։
Դեռ հայտնի չէ, թե ինչ եզրակացություն կտա փորձաքննությունը: Գուցե բետոնը որակյալ համարվի: Բայց Հյուսիս-հարավ մայրուղու արդեն շահագործվող որոշ հատվածներում բետոնը սկսել է քայքայվել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել