Կարդացի ու ապշեցի` Սերժ Սարգսյանը պաշտոնավարելուց երեք տարի անց հրաժարական կտա` առողջական խնդիրների պատճառով... Ես չգիտեի, որ մեր որոշ թերթեր արդեն Վանգայի գործառույթն են իրականացնում` զբաղվելով կանխագուշակումներով... Այն, որ զրպարտում էին մարդկանց, մի հարբեցող տականքի բարբաջանքների վրա հոդված կառուցում, մի չկայացած լրագրողուհու սեռական անբավարարվածությունից ծնունդ առած «մտասևեռումները» միջոց դարձնում մեկ ուրիշի սեռական կողմնորոշումը կասկածի տակ առնելով` մի քիչ հասկանալի էր: Ի վերջո, կարելի էր այդ լրագրողուհուն մի տեղ հրավիրել և ապացուցել, որ դիմացինի սեռական կողմնորոշման հարցում սխալվել է, բայց որ արդեն կանխագուշակում են Սերժ Սարգսյանի հրաժարականը երեք տարի անց` չափազանց անսպասելի ու հայտնության պես մի բան է... Երևի այս լրատվամիջոցը կանխատեսումների ու պայծառատեսության հատուկ դասընթացներ է անցել... Կամ գուցե իրենք հետազոտել են Սերժ Սարգսյանի առողջական վիճակը և հանգել նման եզրակացության: 
Օգտվելով առիթից՝ ուզում եմ դիմել այդ լրատվամիջոցի կանխատեսողներին. կասե՞ք, թե վեց տարի հետո մեր 78-ամյա հարևանուհի Զառնիշանը հղիանալո՞ւ է, թե՞ ոչ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել